չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Փաստ է, որ սկսել է Արցախի տոտալ շրջափակումը` առաջարկել ենք ավելացնել ռուս խաղաղապահների թվաքանակը. Դավիթ Բաբայան

Փաստ է, որ սկսել է Արցախի տոտալ շրջափակումը` առաջարկել ենք ավելացնել ռուս խաղաղապահների թվաքանակը. Դավիթ Բաբայան

Փաստ է, որ սկսել է Արցախի տոտալ շրջափակումը, կվերածվի դա լայնածավալ գործողության, թե ոչ՝ կախված է միջազգային հանրության արձագանքից, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Եթե արձագանք չլինի, անտարբերություն լինի, իհարկե, սա կարող է բերել նորանոր զարգացումների։ Անպատժելիությունը խթանում է ագրեսիան», - ասաց ԱԳ նախարարը։

Նա նշեց, թե առաջարկել են, որպեսզի ավելացնեն խաղաղապահների թվաքանակը.

«1980 հոգի՝ շփման գծի ամբողջ երկայնքով տեղակայված, քիչ թիվ է։ Ադրբեջանական այս ներխուժման դեմ կանգնած էին ընդամենը 1-2 խաղաղապահ զինվոր։ Բացի այդ, մենք առաջարկել ենք, որպեսզի ռուս խաղաղապահները ստանան միջազգային մանդատ, դա հնարավորություն կտար կանխելու նման սադրանքները», -ասաց Դավիթ Բաբայանը։

Հարց հնչեց նաև, թե Արցախի և Ադրբեջանի միջև բանակցություններ ընթանու՞մ են միջացքը բացելու ուղղությամբ և ովքեր են այդ գործընթացում ներգրավված․ «Արցախյան կողմը, իհարկե, շփումների մեջ է, բնական է ռուս խաղաղապահների  միջոցով, այլ տարբերակ չկա և բնական է՝ բոլոր համապատասխան կառույցներն այնտեղ են և ներկայացուցիչները, անուններ չտանք, բոլորը զբաղվում են, երկրի ղեկավարից սկսած՝ մինչև համապատասխան տարբեր կառույցներ զբաղվում են  հարցի հանգուցալուծմամբ՝ ամեն մեկն իր ճակատում»։ 

Բաբայանը նշեց նաև, այդ դեպքում  ճիշտ չէ օգտագործել բանակցություններ բառը, դրանք ավելի շուտ շփումներ են․ 

«Ես կարծում եմ՝ ակնհայտ  է, որ ոչ մի բնապահապանական խնդիր չկա, մի հատ տեսեք ովքեր են այդ մարդիկ ՝ մարդիկ են, ովքեր ծառայում են Ադրբեջանի բանակում, հատուկ ծառայություններում։ Եթե ունեն ինչ-որ խնդիրներ բնապահպանական այդպե՞ս են վարվում,  մենք էլ ունենք բնապահպանական շատ խնդիրներ, հարցեր իրենց հետ , բոլորդ տեղյակ եք՝  ինչպիսի  ֆոսֆորային ռումբեր է օգտագործել Ադրբեջանը  պատերազմի ժամանակ։  Եթե ուզում են  քննարկել՝ ձև կա, ոչ թե կաթվածահար անեն։ Բնապահպանական հարցն ի հաշիվ ցեղասպանությա՞ն են իրականացնում։ Այս բնապահպանական պատրվակի տակ նրանք ասելու են, որ վաղը պետք է փակել Կաշենի հանքավայրը, իսկ սա մեր տնտեսության կարևորագույն լոկոմոտիվներից մեկն է, որը բոլոր բնապահպանական նորմերը պահպանում է»։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: