չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պաշտոնական խողովակներով Արցախը Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու մասին փաստաթուղթ չի ստացել․ ԱՀ ԱԳՆ

Պաշտոնական խողովակներով Արցախը Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու մասին փաստաթուղթ չի ստացել․ ԱՀ ԱԳՆ

Պաշտոնական խողովակներով Արցախի ԱԳ նախարարությունը Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու մասին փաստաթուղթ չի ստացել։ Այս մասին Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հայտարարել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ առցանց խորհրդաժողովի ժամանակ:

Նա անդրադարձել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու մասին հայտարարությանը՝ նշելով, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականին Արցախի ԱԳՆ-ն արձագանքել էր դեռ հուլիսի 27-ին իր հայտարարության մեջ:

Արցախի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ այս տեսլականը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում արցախահայության իրավունքների ապահովում։

՛՛Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է՛՛,- ընդգծել է նա։

 

  • Կիսվել: