երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Փաշինյանին հարցրեք՝ ինչու՞ ՄԱԿ-ում չխոսեց հայ գերիներից, ՀՀ-ն պետք է ավելի ակտիվ լինի. Արցախի ՄԻՊ

Փաշինյանին հարցրեք՝ ինչու՞ ՄԱԿ-ում չխոսեց հայ գերիներից, ՀՀ-ն պետք է ավելի ակտիվ լինի. Արցախի ՄԻՊ

Թե ինչու Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց Բաքվում պահվող գերիների մասին, իրեն պետք է հարցնել, բայց նաեւ առիթ ունեցել ենք խոսելու, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանը կարեւորագույն առիթ էր այս  բացառապես հումանիտար բնույթի հարցը բարձրաձայնելու համար եւ եւս մեկ անգամ բարձրագույն միջազգային ատյանից միջազգային հանրության ուշադրությունը դրա վրա հրավիրելու համար: Այս մասին, այսօր ՄԱԿ-ի գրասնեյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Մյուս կողմից մենք տեսանք, որ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բանաձեւերում արտահայտվեց գերիների, պատանդների եւ անհետ կորածների ճակատագրի հարցը: Հայաստանը պետք է առավել ակտիվ քայլեր ձեռնարկի միջազգային հարթակում այս հարցը առավել բարձր հնչեցնելու համար՝ երկկողմ ու բազմակողմ  բոլոր գործիքների կիրառմամբ: Դրանով է պայմանավորված, որ մեր ակցիաների հասցեատերերի շարքում ընդգրկել ենք Հայաստանի ԱԳՆ-ին»,-ասաց նա:

Նա հավելեց, որ երբ տեսնում են, որ ՀՀ իշխանությունները համապատասխան ակտիվ քայլեր չեն ձեռնարկում, իրենք պետք է հանրային ճնշման արդյունքում այդ հարցը բերեն օրակարգ:

«Ունենալով գերիներ եւ չճտված ճակատագրեր անհետ կորածների մասով, գնալ եւ մասնակցել COP29-ին, Հայաստաբնի կողմից անընդունելի քայլ կլինի»,- հայտարարեց գեղամ Ստեփանյանը:

  • Կիսվել: