հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյանի հայտարարությունն Արցախում վաղուց էին լսել. «Հրապարակ»

Փաշինյանի հայտարարությունն Արցախում վաղուց էին լսել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի երեկվա աղմկահարույց հայտարարության թեման, պարզվում է, տեւական ժամանակ է՝ քննարկվում է Արցախում։ Փաշինյանը, որ վարչապետի պաշտոնում էլ չի դադարում լրագրող աշխատել, հղում անելով իր աղբյուրներին՝ հայտարարեց, թե հավաստի տեղեկություններ են հասել, որ Ադրբեջանը ծրագրեր է մշակում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու՝ մուտք թույլ չտալու ուղղությամբ։

Արցախի մեր աղբյուրները փոխանցեցին, որ վաղուց էին լսել այդ լուրերը, դրանք Փաշինյան-Ալիեւ ծրագրի մաս են կազմում եւ ուղղված են Արցախը դատարկելուն, ինչպես նաեւ` ռուս խաղաղապահներից ազատվելուն։ Նույնիսկ ասացին, որ Արցախում տեղակայված խաղաղապահներն էլ են տեղյակ այս դավադրությունից, նաեւ դրանով է պայմանավորված, որ խաղաղապահները շարունակում են իրենց հասած օգնությունից բաժին հանել նաեւ տեղի բնակիչներին եւ նույնիսկ մտածում են ինչ քայլեր անել, եթե ճանապարհը միակողմանի գործի, ինչպես կարելի է կանխել Արցախի դատարկվելը։ Մեզ Արցախից պատմեցին նաեւ, որ վերջերս խաղաղապահների միջոցով Արցախի կառավարությունը մոտ հարյուր տոննա այլուր է ստացել, եւ, իրենց հաշվարկներով, Արցախում այս օրերին հացի խնդիր չպետք է լիներ»։

 

Մանրամասները՝ այստեղ։

  • Կիսվել: