կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան

Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան

Այն, ինչ իրենք էին պլանավորել եւ իրականացնում էին ու հիմա էլ շարունակում են իրականացնել, դա պարզաբանումների անհրաժեշտություն չկա, իրենց նպատակը եղել է Արցախը հանձնելը: Այս մասին այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ այս հայտարարությունն արեց ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Որպեսզի արդարացում ունենան, իհարկե, պետք է դրա հետ  կապված մեղավորներ, տարբեր պատճառաբանություններ գտնեն: Եթե հանձնելու հետ կապված պատճառաբանությունները կան, այդ դեպքում ինքը ասում էր՝ ես բանակցություններն սկսում եմ զրոյական կետից, իմ կետից, ես որեւէ մեկի արածը չեմ շարունակում: Եթե հանձնել էին, թող ինքը չշարունակեր այդ հանձնելը: Եթե եղել է գործընթաց, որին ինքը դեմ է, թող հակառակ քայլերն իրականացներ, ինչի՞ մասին է խոսքը: Իր արդարացումը մերկապարանոց է, անիմաստ ու դատարկ բան է»,-ասաց նա:

 

  • Կիսվել: