չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Փասադենան պաշտոնապես դատապարտում է հումանիտար աղետն Արցախում

Փասադենան պաշտոնապես դատապարտում է հումանիտար աղետն Արցախում

Փասադենա քաղաքը պաշտոնապես դատապարտում է հումանիտար աղետն Արցախում։ Քաղաքապետ Վիկտոր Գորդոն նշել է, որ Փասադենան համերաշխ է Արցախի ժողովրդի հետ։

«Պայքարը եւ ծայրահեղ դժվարությունները դժվար է ըմբռնել, մանավանդ տոնական սեզոնին։ Փասադենան տուն է շատ հայերի եւ հայկական կազմակերպությունների համար, որոնք ձեւավորել են մեր քաղաքն ու միշտ ուժեղ են խաղաղության ու ազատության իրենց չդադարող ձգտմամբ,- նշել է Գորդոն՝ ավելացնելով, որ անառիթ գրոհներն անթույլատրելի են։ «Փասադենա քաղաքը համերաշխ է Արցախի ժողովրդի հետ,- ասել է Գորդոն,- եւ, չնայած հեռավորությանը՝ մենք դատապարտում ենք հումանիտար աղետը եւ խոստանում մեր մշտական աջակցությունը տեղի մակարդակով»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի ժամը 10.30-ից ադրբեջանցիների մի խումբ, իբր բնապահպանական պատճառներով, փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ նաեւ քաղաքական պահանջներ առաջադրելով։ Արցախի շրջափակումը շարունակվում է։ 

  • Կիսվել: