երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փառուխի դեպքը եղել է  հարված ոչ միայն Արցախին այլ նաև ռուս խաղաղպահներին․ Դավիթ Բաբայան

Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին այլ նաև ռուս խաղաղպահներին․ Դավիթ Բաբայան

Արցախի ճակատագիրը վտանգված է։ Ի՞նչ է Արցախը ձեզ համար, սիրո՞ւմ եք, եթե սիրում եք պետք է հասկանաք՝ պետք է այնպես անել, չվնասել, որովհետև եթե կորցնենք Արցախը չի լինելու Հայաստան, մոռացեք։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Երբ ասում եք ռուսական կողմը չի կատարել իր պարտականությունը, իրավունք ունենք մենք որևէ երկրի քարկոծելու, հատկապես երկիր, որից կախված է մեր անվտանգությունը և ապագան, դա չի նշանակում, որ մեզնից բան չի կախված։ Արևմտամե՞տ եք, սիրեք Արևմուտքը, բայց դա չի նշանակում պետք է ատեք Ռուսաստանը, կամ հակառակը։ Ի դեմս Ադրբեջանի մենք ունենք երկիր, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է, դա տեսել են նաև ռուս խաղաղապահները, որոնք դարձել են նույն թիրախը։ Փառուխի դեպքը եղել է  հարված ոչ միայն Արցախին այլ նաև ռուս խաղաղպահներին, փոխարենը հասկանանք դա, փորձում ենք մեղադրել։ Իսկ դրանից ո՞վ է շահել, հակառակորդը։ Ոնց կարող է հայը այնպես անել, որ հակառակորդի հետ նույն մեխին խփեն»,-ասաց Բաբայանը։

  • Կիսվել: