երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պարտավոր ենք ոչ միայն որպես նշաձող ընդունել նախապատերազմյան Արցախի հանրային անվտանգության մակարդակը, այլև գերազանցել այն. Հարությունյան (տեսանյութ)

Պարտավոր ենք ոչ միայն որպես նշաձող ընդունել նախապատերազմյան Արցախի հանրային անվտանգության մակարդակը, այլև գերազանցել այն. Հարությունյան (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին իրավապահ մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում հասարակական կարգի ու անվտանգության դեմ ուղղված հանցավոր դրսևորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Երկրի ղեկավարն իր ելույթում մանրամասն անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Արցախում արժանավայել հասարակական կարգի և ներքին անվտանգության ապահովումը հանդիսանում է Արցախի Հանրապետության, մասնավորապես՝ արցախյան իրավապահ համակարգի գերակա խնդիրներից մեկը:

«Թեև Արցախում հասարակական կյանքը 2020թ. 44-օրյա պատերազմի ու դրա հետևանքով ծագած խնդիրների պատճառով նկատելիորեն փոթորկվել է, այդուհանդերձ, մենք պարտավոր ենք հաղթահարել բոլոր խնդիրները, և ոչ միայն որպես նշաձող ընդունել նախապատերազմյան Արցախի հանրային անվտանգության մակարդակը, այլև գերազանցել այն: Մենք կարող ենք նման խնդիր դնել և հասնել դրա լուծմանը, ինչի համար առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ հանրային պահանջ, պետական կամք, պատրաստակամություն և իրավապահ համակարգի միասնականություն»,- ասել է նախագահ Հարությունյանը:

 

  • Կիսվել: