երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պարոն Լավրովին վստահեցնում եմ՝ մեզ հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչների կեսից ավելին. Հարությունյան

Պարոն Լավրովին վստահեցնում եմ՝ մեզ հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչների կեսից ավելին. Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ահաբեկիչների մասին արած հայտարարությանը:

՛՛Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: 

Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ:

Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջևից՝ թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում:

Սա մեր վերջին պատերազմն է, և կռվելու ենք մինչև վերջ՛՛,-իր ֆեյսբքուքյան էջում գրել է նա :

  • Կիսվել: