ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պարգեւատրվել են Արցախյան պատերազմներում հաշմված մի խումբ զինծառայողներ

Պարգեւատրվել են Արցախյան պատերազմներում հաշմված մի խումբ զինծառայողներ

Այսօր՝ մայիսի 5-ին, ԱՀ «Անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպությունը Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախյան երեք պատերազմներում վիրավորված և հաշմանդամ դարձած հինգ զինծառայողների պարգևատրել է «Հայրենիք և հավատք» մեդալներով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ «Անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Վերա Գրիգորյանը նշել է, որ պարգևատրման համար ընտրվում են պատերազմական գործողությունների ակտիվ մասնակիցները:

279518734_297768239218505_175986647844447941_n.jpg (88 KB)

«Պարգևատրվողներից երկուսը Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցներ են, առաջին կարգի հաշմանդամներ, իսկ երրորդը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է: Հետմահու պարգևատրել ենք զոհված ազատամարտիկ Արամ Գրիգորյանին: Հինգերորդ պարգևատրվողը Մայր Հայաստանից Արցախում ծառայություն իրականացնող Մեսրոպ Սիրունյանն է, ով 44-օրյա պատերազմական գործողությունների մասնակից է: Մենք աշխատում ենք նվիրումով ու վաղվա օրվա հանդեպ հույսով , որ ուր որ է մի լույս կբացվի»,-ասել է Վ. Գրիգորյանը:

279816584_1163739941042193_6836818418246979476_n.jpg (113 KB)279828636_284309167250599_6103859140279244508_n.jpg (111 KB)

  • Կիսվել: