երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պարգև Սրբազանի հերոսական կերպարը հայրենապաշտության կենդանի օրինակ է. Գրիգորի Մարտիրոսյան

Պարգև Սրբազանի հերոսական կերպարը հայրենապաշտության կենդանի օրինակ է. Գրիգորի Մարտիրոսյան

Արցախի Հանրապետության պետնախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ Արցախի հավատավոր ժողովուրդը ափսոսանքով է ընդունել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ թեմի առաջնորդի պարտականությունները թողնելու մասին տեղեկությունը:

 

«Պարգև Սրբազանը Արցախի թեմի վերաբացումից հետո մեծ նվիրումով նորանկախ Արցախում սկզբնավորեց հոգևոր կյանքը, պատերազմական ծանր օրերին հսկեց մեր հոգևոր դիրքերն ու աղոթքով զորություն տվեց բանակին: Նրա հերոսական կերպարը նաև հայրենապաշտության կենդանի օրինակ է:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին եմ հղում խորին շնորհակալությունս, բարեմաղթում առողջություն և նորանոր ձեռքբերումներ՝ հանուն մեր երկրի և ժողովրդի հոգևոր անվտանգության ու բարգավաճման»,- գրել է Գրիգորի Մարտիրոսյանը:

 

նկար

  • Կիսվել: