Պարենային խնդիր չունենք, սակայն ռազմական գործողությունները տնտեսությանը մեծ վնաս են հասցրել. ԱՀ պետնախարար
Տարհանված մարդիկ պետության հաշվին անհրաժեշտ սնունդով և ֆինանսական աջակցությամբ են ապահովվում: Այս մասին քիչ առաջ ճեպազրույցում ասաց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ նրանք տեղավորվել են այլ շրջանների հյուրանոցներում:
Գրիգորյանը նշեց. ՛՛Մենք որևէ պարենային խնդիր չունենք, սակայն ռազմական գործողությունները տնտեսությանը մեծ վնաս են հասցրել, որը մենք հիմա հաշվարկում ենք:
Մենք միառժամանակ միամգամից անցել ենք վնասի վերականգնմանը՝ հիմնականում ենթակառուցվածքների՛՛:
Պետնախարարը նշեց, որ Էլեկտրամատակարաման ոլորտը գրեթե վերականգնվել է, վերականգնվում է նաև գազաֆիկացումը:
՛՛Ամենամեծ վնասը կապինն է, սակայն մեր և արտասահմանյան մասնագետների շնորհով այն նույնպես վերականգնվում է, իսկ հեռուստատեսությունը և ռադիոն անխափան գործում են՛՛,-ասաց նա:
Ըստ Մարտիրոսյանի՝ առաջին անհրաժեշտության բոլոր խնդիրները լուծվում են ըստ ոլորտների։
՛՛Բոլոր խնդիրները լուծվում են ըստ առաջացման հերթականության: Կարող ենք օգտագործել նաև պահուստային ֆոնդը՛՛,-հավելեց նա: