Ով է երեկ Ստեփանապերտում ադրբեջանցիների վրա կրակած Կարեն Ավանեսյանը
Երեկ Ալիեվի դեմ մահափորձ կատարած Կարեն Ավանեսյանը ծանր մանկություն է ունեցել, շատ վաղ տարիքում մայրը մահացել է, դպրոցում վատ է սովորել: Այս մասին գրում է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը.
«Բայց հետագայում երկու համալսարան է ավարտել կարմիր դիպլոմներով, ազատ տիրապետել է մի քանի լեզվի, չափազանց զարգացած է եղել, բայց ինքնամփոփ ու քիչ շփվող, ինչի համար շատերը տարօրինակ ու ծալապակաս են համարել։
Բնավորությամբ անզիջում է եղել ու երբեք, որևէ մեկի թելով չի թելվել։
Կարեն Ալբերտի Ավանեսյանին ցավոք չենք կարող օգնել, ինչպես Բաքվում հայտնված բոլոր հայ պատանդներին, բայց պետք է նրան հարգենք և չվատաբանենք, ինչպես երեկ շատերը արդեն սկսել էին։
Կարենն, ամենայն հավանականությամբ, մեր օրերի Թեհլերյանն է»։



