չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Արցախը տարածքային կորուստներ չունի. Պետնախարար

Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Արցախը տարածքային կորուստներ չունի. Պետնախարար

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման դեպքի հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել։ Ադրբեջանական կողմը զոհեր է տվել ու հետ քաշվել։ Այս մասին հայտնել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման և կրակ է բացելու հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, վիրավորվել մեկը:

  • Կիսվել: