չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Որտեղ են ծառայելու Արցախից բռնահանված հոգևոր հայրերը

Որտեղ են ծառայելու Արցախից բռնահանված հոգևոր հայրերը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արցախի թեմի հոգևոր հայրերն իրենց ծառայությունը շարունակելու են Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերում:

Հայտնում են Արցախի թեմի մամուլի ծառայությունից։

«ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՆՇՎԱԾ ԵՆ ՆԵՐՔՈՀԻՇՅԱԼ ՑԱՆԿՈՒՄ

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան — Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն

Տեր Սահակ վարդապետ Շաքարյան — Սյունյաց թեմ, Տաթևի վանական համալիրի վանահայր

Տեր Մինաս քահանա Մովսիսյան — Կոտայքի թեմ, գ. Սոլակ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան — ք. Երևան, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի

Տեր Անդրեաս քահանա Թավադյան — Մասյացոտնի թեմ, ք. Վեդի, Սուրբ Աստվածածին եկեղեցի ,Վեդի համայնքի Ոսկետափ, Այգավան, Լուսառատ, Փոքր Վեդի և Տափերական բնակավայրեր

Տեր Մատթեոս քահանա Դրավանց — Հարավային Ռուսաստանի թեմ, ք. Լաբինսկ

Տեր Ներսես քահանա Ասրյան — Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմ, ք. Վլադիկավկազ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Տեր Բենիամին քահանա Ծատուրյան — Մասյացոտնի թեմ, գ. Կանաչուտ, Սուրբ Գևորգ եկեղեցի

Տեր Սերովբե քահանա Պատվականյան — Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ, ք. Մագնիտագորսկ, Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի

Տեր Վարդան քահանա Ներսիսյան — Կոտայքի թեմ, Մայակովսկի գյուղի Սուրբ Գևորգ և Արամուս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցիներ

Տեր Մխիթար քահանա Հարոյան — Շիրակի թեմ, Երերույքի տաճար, գ. Ջրափի, Սուրբ Աստվածածին եկեղեցի, գ. Բագրավան, Սուրբ Ավետիս մատուռ

Տեր Սեպուհ քահանա Հակոբյան — Ռուսաստանի և Նոր նախիջևանի հայոց թեմ, ք. Ուլիանովսկ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան — ք. Երևան, Սուրբ Երրորդություն եկեղեցի

Տեր Վաչագան քահանա Գյուրջյան — ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»։

  • Կիսվել: