ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Որքան ձայն են հավաքել Արցախի նախագահի թեկնածուները

Որքան ձայն են հավաքել Արցախի նախագահի թեկնածուները

Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 73%-ը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

Սրբուհի Արզումանյանը նշեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված տեղեկությունների աղյուսակավորման հիման վրա ԿՀԸ-ում իրականացվում է ամփոփոիչ աղյուսակավորում, որից հետո ԿԸՀ-ն վավերացնում է նախնական արդյունքները։ Վերջնական տվյալները կհրապարկվեն ապրիլի 7-ին։

«Այս թիվը հնարավոր է վերանայումների, խմբագրումների ենթարկվի, ընտրական օրենսդրությունն այդ հնարավորությունը տալիս է, որոնք սակայն ելակետային տվյալների փոփոխություն չեն ենթադրի և պայմանավորված են զուտ օրենսդրական համապատասխանեցումներով»,- նշեց Սրբուհի Արզումանյանը։

Ներկայացնելով Արցախի նախագահի ընտրության նախնական ցուցանիշները՝ ԿԸՀ նախագահն ասաց, որ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 104 հազար 348 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 76 728 մարդ կամ ընտրողների 73.5%-ը։

Նա նշեց, որ անվավաեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625, այսինքն՝ քվեարկության մասնակիցների 3,5%-ի կողմից քվեաթերթիկը ոչ ճիշտ է լրացվել։

Քվեարկության արդյունքները հետևյալն են.  

Բալայան Քրիստին - 202 ընտրող կամ 0,3 տոկոսը

Բալասանյան Վիտալի -10755 ընտրող կամ  14 ,7 տոկոսը

Ամիրյան Սերգեյ - 106 ընտրող կամ 0,2 տոկոսը

Բաբայան Դավիթ - 587 ընտրող կամ  0,8 տոկոսը

Լալայան Բելլա- 162 ընտրող կամ  0,2 տոկոսը

Հարությունյան Արայիկ - 36 076 ընտրող կամ  49, 26 տոկոսը

Խանումյան Հայկ - 962 ընտրող կամ 1,3 տոկոսը

Իշխանյան Դավիթ - 1873 ընտրող կամ 2,56  տոկոսը

Բադասյան Վահան -  743 ընտրող կամ 1 տոկոսը

Մայլյան Մասիս -19 360 ընտրող կամ 26,4  տոկոսը

Ղուլյան Աշոտ - 1683 ընտրող կամ 2,3 տոկոսը

Իսրայելյան Ռուսլան - 368 ընտրող կամ 0,5 տոկոսը

Դադայան Աշոտ - 198 ընտրող կամ 0,3  տոկոսը

Պողոսյան Մելսիկ - 141 ընտրող կամ 0,2 տոկոսը:

  • Կիսվել: