երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Որպեսզի Արցախի վերածնվի, պետք է համբերատար, սթափ մտածել ու գործել, առանց կեղծ, իբր, իրատեսության. Դանիելյան

Որպեսզի Արցախի վերածնվի, պետք է համբերատար, սթափ մտածել ու գործել, առանց կեղծ, իբր, իրատեսության. Դանիելյան

Ո՞վ էր կասկածում, որ Արցախի անկախության օրվան ընդառաջ հենց արցախցիները պետք է մեղավոր ճանաչվեին. Դեռ սեպտեմբերյան դեպքերին հաջորդող օրերին եմ հրապարակավ ասել, որ պետք է գոնե քաղաքական համալիր գնահատական տրվի այդ մեծագույն ողբերգությանը: Այս մասին իր էջում գրել է Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ո՞ւմ համար պարզ չէր, որ այսպես կոչված, «Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին» հրամանագիր կոչվածը սոսկ պարտադրված թղթի կտոր է եղել: Իսկ բռնագաղթված արցախցիները չէին արձագանքում, շթոփված էին, առավելապես ներքաշված էին կենցաղային խնդիրների ու զուգահեռ ծանր վշտի մեջ: Շատերն արդարանում էին, թե չեն ուզում խոչընդոտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձին:

Վերջին հարյուրամյակի պատմությունը ցույց է տվել, որ Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցներին մենք օտար ենք համարել, անխնա պիտակավորել վիրավորական էպիտետներով:

Իսկ Արցախի (և ոչ միայն) անկախությունը այլևս երազ է, իսկ որպեսզի այն վերածնվի, պետք է համբերատար, սթափ մտածել ու գործել, առանց պաթոսի, բայց և առանց կեղծ իբր իրատեսության:

Հ.Գ. Անկախությունը, ինքնիշխանությունը չի կարելի նույնականացնել մեկուսացման հետ, ամենահզոր պետություններն անգամ ձգտում են ունենալ հուսալի դաշնակիցներ, գիտակցելով, որ դա է գոյատևման միակ ճանապարհը ....»։

  • Կիսվել: