ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Որոտանի շրջանում աճյուն չի հայտնաբերվել, աշխատանքները կշարունակվեն Վարանդայում. ԱՀ ԱԻՊԾ

Որոտանի շրջանում աճյուն չի հայտնաբերվել, աշխատանքները կշարունակվեն Վարանդայում. ԱՀ ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ ապրիլի 16-ին, Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն:

Փրկարարական մեկ ջոկատով աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ:

Վերջին 3 օրերի ընթացքում զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը չի փոխվել, 1542 է:

Հրապարակված թվից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներր:

  • Կիսվել: