հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որոշ սեփականատերեր դրամական աջակցության շահառու չհանդիսացող տեղահանվածներից պահանջել են ազատել բնակարանը. ԱՀ Գլխավոր դատախազի տեղակալ

Որոշ սեփականատերեր դրամական աջակցության շահառու չհանդիսացող տեղահանվածներից պահանջել են ազատել բնակարանը. ԱՀ Գլխավոր դատախազի տեղակալ

Պատերազմի հետևանքով բնակտարածք կորցրած և տեղահանված այն քաղաքացիները, որոնք ապահովվել են պետական ծրագրով վերանորոգված բնակարաններով, չեն օգտվելու բնակարանային կարիքի ժամանակավոր ապահովման նպատակով հատկացվող 40 հազար դրամ աջակցությունից, որի պատճառով որոշ սեփականատերեր նրանցից պահանջել են ազատել բնակարանները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Գալստյանը:

«Եղել են դեպքեր, երբ տեղահանված քաղաքացիներից սեփականատերերը պահանջել են ազատել պետության կողմից վերանորոգված բնակարանը, քանի որ նրանք 40 հազար դրամի չափով աջակցության ծրագրի շահառու չեն: Ստացվում է, որ տեղահանված բնակիչը զրկվում է և աջակցությունից է, և այն բնակարանից, որը պետության կողմից նրա համար վերանորոգվել է: Այդ խնդրին բախված անձինք կարող են դիմել ԱՀ դատախազություն»,- ասել է Ա. Գալստյանը՝ հավելելով, որ ներկայում դատախազական ստուգումներ են իրականացվում պետական միջոցներով վերանորոգված բնակարանների ամբողջական ցանկը պարզելու համար:

  • Կիսվել: