ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Որոշ քաղաքական ուժեր փորձում են կորոնովիրուսի համաճարակի տարածման վտանգի թեման օգտագործել իրենց շահերի համար․ Ռոբերտ Ղահրամանյան

Որոշ քաղաքական ուժեր փորձում են կորոնովիրուսի համաճարակի տարածման վտանգի թեման օգտագործել իրենց շահերի համար․ Ռոբերտ Ղահրամանյան

Այսօր աշխարհում տարածվող կորոնավիրուսի պանդեմիան,ակնհայտորեն իր ազդեցությունն է ունենում Արցախի Հանրապետության նախընտրական քաղաքական իրավիճակի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ Ռոբերտ Ղահրամանյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Հանրապետությունում սպասվող համապետական ընտրությունների նախաշեմին, որոշ քաղաքական ուժեր փորձում են կորոնովիրուսի համաճարակի տարածման վտանգի թեման օգտագործել իրենց քաղաքական շահերի համար։Մասնավորապես,համապետական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած որոշ քաղաքական ուժեր և նրանց առաջնորդներ,այսօր,կոչ են անում,նույնիսկ պահանջում ԱՀ իշխանություններից հայտարարել ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ, ակնկալելով արտակարգ դրության իրավական ռեժիմից բխող հետևանքներ՝համապետական ընտրությունների անորոշ ժամանակով հետաձգում,երևի դրանից էլ ունենալով անհուսալի ակնկալիքներ։

Ուզում եմ հիասթափեցնել Արցախի ժողովրդի անվտանգության մասին այդքան ,,ցավող,, ուժերին,որ նախքան ,,հայրենասիրական,, կոչեր հնչեցնելը ծանոթանալ ԱՀ Սահմանադրությանը և դրանից բխող Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքին,որոնցով չի սահմանվում համաճարակների կանխարգելման հիմքով արտակարգ դրության հայտարարում։
Հանաճարակների և այլ աղետալի երևույթների պայմաններում գործում է արտակարգ իրավիճակի,որը կարելի է անվանել նաև կարանտինի ռեժիմը,որի դեպքում ,,ցավոք,, համապետական ընտրությունների հետաձգում չի նախատեսվում ԱՀ Սահմանադրությամբ և ԱՀ ընտրական օրենսգրքով,հետևաբար՝
ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԵՔ ՏԵՂՆԵՐԴ...»

  • Կիսվել: