երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Մատաղիսի ուղղությամբ, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ը։

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից և քաղաքացիական անձանց 1585 աճյուն։

  • Կիսվել: