ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Օրհասական պահին ամենամեծ ակտիվությունը ցուցաբերում են իսկական հայրենասերներն ու ծայրահեղ ոչ հայրենասերները. Բաբայան

Օրհասական պահին ամենամեծ ակտիվությունը ցուցաբերում են իսկական հայրենասերներն ու ծայրահեղ ոչ հայրենասերները. Բաբայան

Ամենադժվար, օրհասական պահին, երբ վտանգված է երկրի ու ժողովրդի ճակատագիրը, ամենամեծ ակտիվությունն ու եռանդը, ինչքան տարօրինակ էլ չթվա առաջին հայացքից, ցուցաբերում են իսկական հայրենասերներն ու ծայրահեղ ոչ հայրենասերները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

՛՛Ընդ որում, այս երկու կատեգորիաներն էլ լիովին անկեղծ են իրենց ձգտումներում ։ Առաջիններն ուզում են ամեն ինչ անել ժողովրդն ու երկիրը փրկելու համար։ Իսկ երկրորդները մեծ հնարավորություն են տեսնում մզելու, իրենց կարծիքով, դատապարտված երկրի վերջին հյութերը՝ լավ տաքացնելով ձեռքերը և իմանալով, որ ոչինչ և ոչ ոք չկա, իրենց հաշիվ ներկայացնելու համար։

Միաժամանակ երկու կատեգորիաներն էլ պատրաստ են անձնազոհության։ Հայրենասերները պատրաստ են նույնիսկ իրենց կյանքը տալ դրա համար, ոչ հայրենասերները՝ գնալ վարկանիշի ինքնաոչնչացման, հանուն նյութական շահի զոհաբերել իրենց հոգին՛՛,-նշել է նա։

 

 

  • Կիսվել: