երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը

Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը

Ակնայում (Ագդամ) տեղի է ունենում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի փակման արարողությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Արարողությանը մասնակցել են Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քարիմ Վալիևը, Ադրբեջանում Թուրքիայի և Ռուսաստանի դեսպանները և այլք:

Համատեղ մոնիտորինգի կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագրի շրջանակներում։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության արտաքսման և այժմ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման հետ կապված որոշվել է փակել նաև մոնիտորինգի կենտրոնը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: