«OK.RU» սոցիալական ցանցի միջոցով ձեռք է բերել օգնություն տրամադրելու պայմանավորվածություն և պահանջել գումարներ
Հուլիսի 2-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Հ.-ի (ծնված 1990թ.) դիմումը, որ հունիսի 28-ին «OK.RU» սոցիալական ցանցի միջոցով «A Xxxxx» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ ձեռք է բերել օգնություն տրամադրելու պայմանավորվածություն և օգնությունը ԱՀ առաքելու համար պահանջել է տերմինալով՝ «Թել Սել» հավելվածի միջոցով, իր կողմից նշված էլեկտրոնային դրամապանակին փոխանցել գումարներ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ-ն։
Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափերի հասնող նյութական վնաս:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՏԿՀԴՊ վարչությունը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը կրկին հորդորում է բոլոր քաղաքացիներին, չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, նման զանգերին արձագանքելուց հետո անհապաղ դիմեք ՏԿՀԴՊ վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին: