հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ողջունում եմ Ադրբեջանի նախագահի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ցանկությունը. Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի. Վարդանյան

Ողջունում եմ Ադրբեջանի նախագահի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ցանկությունը. Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի. Վարդանյան

Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ցանկությունը։ Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ողջունում եմ նաեւ միջազգային միջնորդությամբ ուղիղ բանակցությունների նոր ձեւաչափի ստեղծումը։ Միջազգային միջնորդների շարքում՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միասին, պետք է անպայման ներգրավվի Ֆրանսիան, որի Սենատը վերջերս բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին։ Ֆրանսիան, հիշեցնեմ, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։

Կցանկանայի նաեւ առաջարկել ավելի կառուցողական տոնայնության անցնել եւ պարզաբանումներ ստանալ «հստակ օրակարգի» վերաբերյալ, որը, ըստ պարոն Ալիեւի, իբր ունեմ։ Ես բազմիցս ընդգծել եմ, որ հրաժարվել եմ Ռուսաստանի քաղաքացիությունից, որպեսզի խուսափեմ մեղադրանքներից, թե Արցախում հետապնդում եմ եւս ինչ-ոչ մեկի շահերը՝ բացի Արցախի ժողովրդի շահերի։ Կարծում եմ, որ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիեւի կողմից առաջադրված բանակցողի չափանիշին. «ապրում է Ղարաբաղում եւ ցանկանում է ապրել այնտեղ»։

Պատերազմը միշտ վերադառնում է պատերազմով։ Երբեմն դա տեղի է ունենում նույնիսկ մի քանի սերունդների փոփոխությունից հետո։ Այսօրվա ագրեսիան հետաձգված գործողությամբ ռումբ է, որը դրված է մեր ժողովուրդների ապագա սերունդների տակ։ Իսկ դա նշանակում է, որ երկու կողմերի ղեկավարները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը եւ, որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ դադարեցնեն արյունահեղությունը՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևն ասել է. ՛՛Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: