չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հետ

Օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հետ

Քիչ առաջ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը համաձայնել է և հանդիպել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակին՝ Տիգրան Պետրոսյանին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է փոխանցել Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը:
 
Ակցիայի նախաձեռնողը տեղեկացրել է, որ մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ և նրան փոխանցեն իրենց պահանջները:
 
«Կոնկրետ Անդրեյ Վոլկովի հետ պիտի հանդիպենք և իրեն ասենք, որպեսզի մեր պահանջները փոխանցի վերադասին: Կսպասենք այնքան, մինչև մինչև ճանապարհը բացվի, որովհետև սա մեր արդարացի պահանջն է: Պետք է հասկանան, որ այստեղ ժողովուրդ է ապրում, ով ազատություն և կյանքի իրավունք է պահանջում»,-ընդգծել է Տ.Պետրոսյանը:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բազմաթիվ արցախցիներ Ստեփանակերտից քայլերթով հասել են օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպման և 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կատարելու պահանջով:

 

Լրագրողների հետ ճեպազրույցում ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանը նշել է, որ քայլերթը ցույց է տալիս պայքարելու իրենց վճռականությունն ու պահանջատիրությունը:

«Մեր ժողովուրդն ընտանիքներով, երեխաներով, այդ հայտարարության համաձայն է մնացել Արցախում: Հիմա փաստացի դրա կետերը խախտվում են: Այդ պատճառով մենք եկել ենք ասելու, որ նույնպես մարդ են, ժողովուրդ ենք և ունենք իրավունքներ: Այս ակցիան ոչ միայն Ռուսաստանին է վերաբերում, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Իրեն դեմոկրատական համարող յուրաքանչյուր պետություն պիտի անմիջապես միջոցառումներ ձեռնարկի և Ալիևին բացատրի, որ ժողովրդի հետ նման կերպ չեն վարվում. այդ ամենը բումերանգի պես հարվածելու է նաև ձեզ»,-նշել է Պետրոսյանը:

Ակցիայի մասնակիցները խաղաղապահ զորակազմի անցակետում փոխանցել են Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը, որից հետո խաղաղապահները հայտնել են, որ համաձայն են հանդիպել ակցիայի ներկայացուցիչների հետ:

  • Կիսվել: