երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ոչ ֆորմալ կրթության օրեր». երիտասարդների համար Ստեփանակերտում դասընթաց կկազմակերպվի

«Ոչ ֆորմալ կրթության օրեր». երիտասարդների համար Ստեփանակերտում դասընթաց կկազմակերպվի

«Հեռանկար» հասարակական կազմակերպությունը մարտի 5-ին և 6-ին հայտարարում է «Ոչ ֆորմալ կրթության օրեր», որի շրջանակներում անցկացվող դասընթացները Ստեփանակերտում կվարեն ՀՀ-ից ժամանած մասնագետներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կազմակերպության PR մենեջեր Իզաբելլա Սարգսյանը:
 
«Թեմաների ընտրությունը հարմարեցված է երիտասարդների հետաքրքրության շրջանակներին։
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել փորձի փոխանակումը, նպաստել նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը։
Ծրագրի անցկացման համար նախատեսվում է 2 օր և, միաժամանակ, 2 տարբեր դասընթացներ՝ «մեդիագրագիտություն» և «նախաձեռնողականություն» թեմաներով:
 
Մեդիագրագիտության դասընթացի շրջանակներում մասնակիցները կհասկանան մեդիայի ազդեցությունը, կծանոթանան տվյալների պաշտպանությանը, անվտանգային համակարգի վրա ազդող մեդիագործոններին, մանիպուլյացիայի բացահայտման առանձնահատկություններին:
 
Նախաձեռնողականության դասընթացի շրջանակներում դասընթացավարները կանդրադառնան Արցախում նախաձեռնություններ իրականացնելու անհրաժեշտությանը, առկա ռեսուրսներն ու հնարավորությունները գնահատելու, դրամաշնորհային ծրագիր մշակելու կարողություններին: Ծրագրին կարող են մասնակցել 14-30 տարեկան բոլոր ցանկացողները», - նշել է Ի. Սարգսյանը և հավելել, որ նախաձեռնողականության դասընթացին անդամակցության հայտադիմումը հնարավոր է լրացնել հղմամբ :
 
Մեդիագրագիտության դասընթացին մասնակցելու համար ևս անհրաժեշտ է լրացնել հայտադիմում

  • Կիսվել: