կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ոչ երթ են թողել անենք, ոչ  վրան տեղադրենք. Արցախի պետնախարար

Ոչ երթ են թողել անենք, ոչ վրան տեղադրենք. Արցախի պետնախարար

Բարեփոխումները, որոնք կառավարությունը իրականացրել է արցախցիների աջակցության ծրագրերում, բավարար չէ եւ շատերը ասում են, որ այդ 40 հազարական դրամ աջակցությունը չստանալու դեպքում հայտնվելու են փողոցում: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:

«Մենք ինչպես խոստացել էինք, կազմակերպել ենք մեր հանրահավաքը, եւ անժամկետ նստացույց ենք հայտարարում, միեւնույն ժամանակ կքննարկենք՝ ինչպիսի ազդակներ կստանանք կառավարությունից, խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ: Այս պահին ասել՝ ինչպիսի պայմաններ կառաջարկեն կառավարությունից, որ դադարեցնենք  նստացույցը, կարծում եմ, որ ճիշտ չի լինի»,-ասաց նա:

Իսկանդարյանը հայտնեց, որ փոխոստիկանապետը ասել է, որ ոչ միայն երթ, այլ նաեւ վրան չպետք է տեղադրվի, սակայն իրենք, եթե ունենան հնարավորություն գնալու են այդ քայլին, ինչ-որ մի պահի փորձելու են վրան տեղադրել:

 Հիշեցնենք, Ազատության հրապարակում հանրահավաքից հետո հայտարարվեց անժամկետ նստացույց:

 

  • Կիսվել: