ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ո՛չ մէկը չի խուսափի պատասխանատվությունից. ՀՅԴ Բյուրո

Ո՛չ մէկը չի խուսափի պատասխանատվությունից. ՀՅԴ Բյուրո

Աղավնոն ու Բերձորը Ադրբեջանին հանձնելու պատասխանատվությունը կրում են Հայաստանի եւ Արցախի իշխանությունները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ բյուրոյի գրասենյակը։

Ինչպէս 2020 թ.-ի պատերազմի ահավոր հետևանքների, այնպէս էլ մինչև այսօր թշնամուն հայկական բնակավայրերի հանձնման և Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշության հարցի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների իշխանությունների վրա։ 

ՀՅԴ բյուրոն խստորեն դատապարտում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների իշխանությունների «պարտվողական, իրար հետ համակարգված, դերերի երևութական բաժանմամբ՝ մինչև վերջ զիջելու քաղաքականությունը», որի վերջին օրինակներից է հայկական

Աղավնոյի ու Բերձորի հանձնումը Ադրբեջանին։  Իշխանությունները ո՛չ միայն համաձայնել են հանձնել հայկական տարածքները թշնամուն, այլև իրենց պատախանատվությունը բարդում են ուրիշների վրա։

 Հայաստանի իշխանությունը, հրաժարվելով Արցախի ինքնորոշման իրավունքի և անվտանգության պաշտպանության պատասխանատվությունից, միաժամանակ հրահրում է հակառուս տրամադրություններ՝ հավելյալ վատթարացման տանելով հայ-ռուսական հարաբերությունները։

  • Կիսվել: