չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նվիրումը՝ անմահություն… Սուրեն Աբրահամյան

Նվիրումը՝ անմահություն… Սուրեն Աբրահամյան

2020 թվականի Արցախյան աշնանային պատերազմում քաջի մահով ընկան ազգի բազմաթիվ նվիրյալներ։ Նրանցից է Սուրեն Աբրահամյանը։

Սուրեն Սամվելի Աբրահամյանը ծնվել է 1995 թ.հունիսի 27-ին, Ստեփանակերտում։ Հաճախել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 դպրոցը, այնուհետև կրթությունը շարունակել Ստեփանակերտի Արհեստագործական քոլեջում։ 2013 թվականին զորակոչվել է Պաշտպանության բանակ, ծառայել Հադրութում։ 2015 թվականից Սուրենն անցել է պայմանագրային ծառայության` ԱՀ ՊԲ կապի բաժանմունքում` ավարտելով նաեւ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մասնակցել է ապրիլյան պատերազմին։ Բազմիցս պարգևատրվել պատվոգրերով և գովասանագրերով։
 
«2020 թ. պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է ռազմի դաշտում։ Թշնամու դեմ պայքար է մղել Եղնիկներում, Ավետարանոցում և այլ թեժ կետերում։ Սուրենն անսահման հայրենասեր էր, ընկերասեր, բարի,հոգատար,կենսուրախ ու երազանքներով լի։ Կատարյալ ամուսին, որդի ու եղբայր էր։Այն հարգանքն ու սերը, որ նա ձեռք էր բերել, անհնար է նկարագրել բառերով»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հերոսի կինը՝ Լիլիթը։Բնութագրությունը հասանալի չէ
Սուրեն Աբրահամյանը զոհվել է նոյեմբերի 3-ին, Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի պաշտպանության ժամանակ։ Զոհվելոց հինգ ամիս անց՝ մարտի 8-ին, ծնվեց հերոսի` այդքան սպասված առաջնեկը՝ Սերինեն։ Սուրեն Սամվելի Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար», «Մարտական ծառայություն» և «Արծիվ Ֆիդայի» մեդալներով։
Բնութագրությունը հասանալի չէ
 

  • Կիսվել: