ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նվիրումը` անմահություն... Լեոնիդ Ալլահվերդյան

Նվիրումը` անմահություն... Լեոնիդ Ալլահվերդյան

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ:

Նրանցից է Լեոնիդ Ալլահվերդյանը: Լեոնիդ Ջոնիկի Ալլահվերդյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 3-ին, Ստեփանակերտ քաղաքում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Դպրոցական տարիներին եղել է այն աշակերտներից, ովքեր փայլում էին իրենց կարգապահությամբ: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում և ստացել ավտոմեխանիկի մասնագիտություն։ 2019թվականի հունվարի 14-ին զորակոչվել է բանակ։ Պատերազմի առաջին օրերից քաջաբար մարտնչել է թշնամու դեմ։ Մասնակցել Մարտակերտի, Հադրութի, հոկտեմբերի կեսերից` Ճարտարի պաշտպանությանը և զոհվել է նույն վայրում ՝ «Ուլյան» բարձունքում, հոկտեմբերի 28-ին: Վրեժն առել է մանկության ընկերը՝ Սերգեյը, ով նաև նրա ծառայակիցն էր։ Ցավոք, Սերգեյը նույնպես անմահացավ Հայրենիքը պաշտպանելիս։ Երկուսն էլ հանգչում են Ստեփանակերտի զինվորական պանթեոնում։ Նրանց նպատակներն ու երազանքներն այնքան շատ էին… Ընտանիք պիտի կազմեին… Պատերազմի մասին պիտի պատմեին իրենց երեխաներին, թոռներին… Դա նրանց փոխարեն մենք ենք անում։ Մեր բոլոր սրբացած նահատակների կիսատ թողածը մենք ավարտին կհասցնենք», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայրենիքի նվիրյալ Լեոնիդի մայրը՝ Քրիստինեն:

Բնութագրությունը հասանալի չէ

Լեոնիդ Ջոնիկի Ալլահվերդյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

  • Կիսվել: