կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նրանք տոնում են 120 հազար մարդու սովը. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել Լաչինի միջանցքի փակ հատվածից

Նրանք տոնում են 120 հազար մարդու սովը. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել Լաչինի միջանցքի փակ հատվածից

Նրանք տոնում են 120 հազար մարդու սովը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ կից հրապարակելով տեսանյութ, որում ադրբեջանցի «էկոակտիվիստները» ողջունում են ճանապարհի կողքին՝ ցանկապատից այն կողմ կանգնած ադրբեջանցի զինծառայողներին․

«Նրանք տոնում են 120 հազար մարդու սովը։ Ադրբեջանական «էկոակտիվիստները», որոնց աջակցում է Ադրբեջանի կառավարությունը, ողջունում են այն զինվորականներին, որոնց հետ 27 օր շարունակ արգելափակել են Լաչինի միջանցքը, որը աշխարհից Լեռնային Ղարաբաղ մատակարարման միակ ալիքն է։

Զզվելի…»,- գրել է նա:

  • Կիսվել: