կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ նախկին նախագահների և Ռուբեն Վարդանյանի մասին

Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ նախկին նախագահների և Ռուբեն Վարդանյանի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների և այլ անձանց ձերբակալությունները:
 
Հարցին, թե Մոսկվան ինչ-որ բան անում է նրանց ազատ արձակելու համար, Զախարովան պատասխանել է, որ այդ թեմայով հարցերը պետք է ուղղել Հայաստանի ԱԳՆ-ին։
 
«Ձեր նշած քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են։ Նրանցից մեկը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ինչ-որ մեկն ի սկզբանե միայն ՀՀ քաղաքացիություն է ունեցել: Մեզ ուղղված պաշտոնական կամ ոչ պաշտոնական դիմումներ չեն եղել», - ասել Է Զախարովան։
 
Նշենք, որ Ադրբեջանը երեկ գերեվարել է Արցախի երեք նախագահներ՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։
 
Հավելենք, որ ավելի վաղ գերեվարվել էին գործարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԳՇ պետի տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին ՊՆ նախարար Լևոն Մնացականյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: