երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նոյեմբերի 23-ից ի վեր Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթյունավտանգ առարկա

Նոյեմբերի 23-ից ի վեր Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթյունավտանգ առարկա

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:

Նշվում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանության շուրջօրյա վերահսկողություն իրականացնել 27 դիտակետում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների տեղաշարժման անվտանգությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը:

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Հումանիտար արձագանքման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրել են 2121 հետկար տարածք, 6573 կմ ճանապարհ, 1844 շենք, որոնց թվում՝ 30 սոցիալական նշանակության կառույցներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթյունավտանգ առարկա՛՛:

 

 

  • Կիսվել: