հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել. նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է. Արցախի նախագահ

Նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել. նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին:
 
«Հարգելի՛ հայրենակիցներ, հետպատերազմյան մեծ դժվարությունների հաղթահարման այս փուլում հերթական կարևոր իրադարձությանն եմ ցանկանում անդրադառնալ. նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։
 
Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։
 
Անհոգ մանկություն մեր բոլոր բալիկներին։ Իսկ նորածինները թող հայրենիքի հարատևման ու խաղաղության խորհրդանիշը դառնան»,- գրել է Արայիկ Հարությունյանը։

  • Կիսվել: