երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Նորաստեղծ ՀԿ-ի նպատակն Արցախում ջերմոցների տնտեսվարողներին միավորելն ու սեփական արտադրանքով բնակչության պահանջարկի ապահովումն է

Նորաստեղծ ՀԿ-ի նպատակն Արցախում ջերմոցների տնտեսվարողներին միավորելն ու սեփական արտադրանքով բնակչության պահանջարկի ապահովումն է

Մենատնտես Սերգեյ Գրիգորյանը Ստեփանակերտի Արեշ թաղամասում  2850 քառակուսի մետր մակերեսով ջերմոցային տնտեսություն է հիմնել, որի աշխատանքները սկսել էր դեռևս  2019 թվականից:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Սերգեյ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներկայում ջերմոցի ընդհանուր մակերեսից շահագործվում է միայն 1350 քառակուսի մետրը , որտեղ վարունգ ու պղպեղ է մշակվում, իսկ 1500 -ը նախատեսվել է հիդրոպոնիկ տնտեսության համար, սակայն շրջափակման պատճառով՝  Հայաստանից չեն կարողացել սերմեր ներկրել:

«Այս պահին ջերմոցները ջեռուցվում են գազի վառարաններով, իսկ  դրա բացակայության ժամանակ՝  փայտով, այլապես կցրտահարվեին բույսերը»,- ասել  է նա:

Մեր զրուցակցի խոսքով՝  ջերմոցներ ստեղծելու գաղափարն Արմեն  Գարաքյանինն էր, ով Արցախում բանջարեղենի  խոշոր ներմուծողներից էր։ 

Нет описания.

«Ես ապահովում եմ տեսականը մասը , իսկ ինքը՝ գործնական»,-ներկայացրեց Ս. Գրիգորյանը:

Նրա խոսքով՝    իրենց նպատակներից տեղական համապատասխան արտադրանքի ստեղծումն ու պարենային անվտանգության հետ կապված խնդրի լուծմանը նպաստելը:

Արդեն երկու շաբաթ է, ինչ  Սերգեյ Գրիգորյանի   նախաձեռնությամբ ստեղծվել է  «Արցախի ջերմատնային տնտեսությունների զարգացման ասոցացիա» հասարակական կազմակերպությունը՝ նպատակ ունենալով միավորել  Արցախում գործող ջերմոցների տնտեսավարողներին: «Այստեղ ընդգրկված են ջերմոցային տնտեսություններ շահագործող մենատնտեսներ։ Կազմակերպության հաջողությունն այն կլինի, որ կարողանանք  Արցախի բնակչության որոշակի պահանջարկ բավարարել մեր արտադրանքով», -ներկայացրել է Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ  այս պահի դրությամբ՝ ստացված ապրանքը կարող է բավարարել Արցախի բնակչության 3 տոկոսի պահանջարկը, սակայն աշխատում են  այդ ցուցանիշը 100 տոկոսի հասցնելու համար:

«Պետք է ունենանք  գոնե 12 հեկտար ջերմոցային  լավ աշխատող տնտեսություն, որպեսզի ապահովվի Արցախի բնակչության պահանջարկը 5 մշակաբույսերի՝ լոլիկի, վարունգի, պղպեղի, սմբուկի ու լոբու առումներով: Ասոցիացիայի խնդիրներից է՝ վիճակագրությամբ հասկանալ, թե 1 քառակուսի մետրից, ով ինչքան է կարողանում բերք  ստանալ, ինչպես նաև աջակցելը, որպեսզի բերքատվությունը մեծանա»,-մանրամասնեց նա: 

Հետագայում նախատեսում են մասնագետներ հրավիրել Արցախ, փորձի փոխանակման համար, ինչպես նաև այդ նպատակով ՀԿ  անդամներին ուղարկել Հայաստան, արտերկիր։

  • Կիսվել: