երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Նորագյուղցին վհատվող տեսակ չէ և գիտակցում է` առաքելություն ունի». համայնքի ղեկավար

«Նորագյուղցին վհատվող տեսակ չէ և գիտակցում է` առաքելություն ունի». համայնքի ղեկավար

ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքը 1517 բնակիչ ունի:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նորագյուղ համայնքի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը:

«44-օրյա պատերազմից հետո գյուղում հիսուներկու ընտանիք է հաստատվել՝ 172 հոգով: Դպրոցը 276 աշակերտ ունի. կրթօջախը կրում է Արցախի հերոս Վիտալի Պետրոսյանի անունը: 2011 թվականին բացվել է մանկապարտեզ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Գործում է համայնքապետարան, որի շենքում է տեղակայված նաև գյուղի ակումբը. ունենք բուժկետ ու հանդիսությունների սրահ»,-ներկայացրել է Վ. Պետրոսյանը՝ հավելելով, որ գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ:

Համայնքն ունի 1559.14 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ Բնակիչները զբաղվածության հարցը լուծում են` հենց հողը մշակելով` հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում, նաև անասնապահությամբ: Կան նաև ջերմոցային տնտեսություններ։ Համայնքի ղեկավարը հավաստիացնում է` նորագյուղցին վհատվող և ընկրկող տեսակ չէ, և այստեղ ապրող յուրաքանչյուր մարդ գիտակցում է` առաքելություն ունի։

  • Կիսվել: