Նոր ուսումնականին ընդառաջ՝ վերանորոգվել և բարեկարգվել է Ներքին Հոռաթաղի դպրոցը
ԱՀ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ համայնքի երեխաներն այս ուսումնական տարվանից կսովորեն Հայ կրթական հիմնարկության կողմից վերանորոգված ու բարեկարգված դպրոցում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչ Վաչե Վարդանյանը:
«Հայ Կրթական Հիմնարկության ջանքերով 2021թ․-ի գարնանը և ամռանը սկսվել են հիմնանորոգման աշխատանքներ միանգամից 5՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի N27, Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի , Սյունքի մարզի Օխտար և Կոռնիձոր գյուղերի դպրոցներում, ինչպես նաև Արցախի Ներքին Հոռաթաղ գյուղում։ Հիմնարկության շնորհիվ աշակերտները դպրոցում կունենան բարեկարգ պայմաններում կրթություն ստանալու հնարավորություն»,- նշեց Վ. Վարդանյանը:
Ներքին Հոռաթաղի դպրոցի տնօրեն Մելանյա Դավթյանի տեղեկացմամբ՝ այս ուսումնական տարում դպրոց կհաճախի 150 աշակերտ, որից 20-ը տեղահանված ընտանիքների երեխաներ են, իսկ առաջին դասարան կգնան 14 աշակերտներ: