շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նոր պատերազմի պատրաստվելու պատճառներ չկան․ Վահրամ Պողոսյանը՝ Ria.ru-ին

Նոր պատերազմի պատրաստվելու պատճառներ չկան․ Վահրամ Պողոսյանը՝ Ria.ru-ին

Արցախի նախագահի մամուլի ծառայությունում հայտարարել են տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո նոր պատերազմի նախապատրաստվելու պատճառների բացակայության մասին: Այս մասին ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել է Ria.ru-ի հետ զրույցում։

"Այժմ նման պատճառներ միանշանակ չկան",- ասել է նա՝ ի պատասխան գործակալության հարցին։

Նրա խոսքով ՝ ներկայումս Ղարաբաղ է վերադարձել մարտական գործողությունների պատճառով տարածաշրջանը լքած բնակիչների կեսը։

"Դա նշանակում է, որ մարդիկ վստահություն ունեն։ Վստահությունն ամենագլխավորն է",-ընդգծել է Պողոսյանը։

Նա նշել է՝ ամեն օր հայրենի քաղաքներ եւ գյուղեր են վերադառնում երկու-երեք հազար մարդ, սակայն լուրջ խնդիր է ներկայացնում բնակարանային ֆոնդի պակասը․

"Եվ բոլորն արդեն կվերադառնային, եթե բնակարանի հետ կապված խնդիրներ չլինեին։ Գրեթե բոլոր նրանք, ովքեր դեռ չեն վերադարձել, բնակարան չունեն, հիմնականում Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններից են"։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: