ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նոր նշանակում՝ Արցախի Ոստիկանությունում

Նոր նշանակում՝ Արցախի Ոստիկանությունում

ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Կարեն Ծատրյանը նշանակվել է ոստիկանության պարեկապահակային ծառայության գումարտակի հրամանատարի պաշտոնին։

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի օգնական, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Լևոնի Ծատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետի տեղակալ, պարեկապահակային ծառայության գումարտակի հրամանատարի պաշտոնին:

Հանդիպմանը Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Բորիս Ջալավյանը նշել է, որ Կարեն Ծատրյանը համակարգում նոր մարդ չէ: Իրեն վերապահված ցանկացած առաջադրանք նա կատարել է բարձր պատասխանատվությամբ:

Գիտակցելով, որ հետպատերազմյան ժամանակահատվածում երկրի ներքին անվտանգությունն առաջնային տեղում է, Կարեն Ծատրյանը հավաստիացրեց, որ գումարտակի անձնակազմի հետ համատեղ կներդրվեն բոլոր ջանքերը, որպեսզի ծառայությունն իրականացվի հավուր պատշաճի՝ ներքին գործերի նախարարի և ոստիկանության պետի պահանջներին համապատասխան:

  • Կիսվել: