ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նոր նախագիծ Արցախի ԱԺ-ում. բռնազավթված տարածքներից տեղահանվածների ընտրական իրավունքը կապահովվի

Նոր նախագիծ Արցախի ԱԺ-ում. բռնազավթված տարածքներից տեղահանվածների ընտրական իրավունքը կապահովվի

Սեպտեմբերի 26-ին ԱՀ ԱԺ պետաիրավական  հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության բաժնից։
 
Օրակարգում  ««Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։
 
Օրինագիծը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։
 
Նախագծով նախատեսվում է բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման կիրառումն ապահովող օրենսդրական փոփոխությունները կատարել մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը:
 
Նախարարի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի անհրաժեշտությունը առաջացել է բռնազավթված տարածքներից տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցության  համար արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու համար ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով ։
 
Պատգամավորների հարցերին  նախարարը տվել է պարզաբանումներ։ Օրինագծի վերաբերյալ առաջարկությունները քննարկման կդրվեն։
 
3 կողմ ձայնով օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում։

  • Կիսվել: