ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ննգի համայնքը ժամանակակից ընթերցասրահ կունենա

Ննգի համայնքը ժամանակակից ընթերցասրահ կունենա

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Սոսե Քոչարյանը ԱՀ Մարտունու շրջանի Ննգի համայնքի միջնակարգ դպրոց է գործուղվել ու դասավանդում է հայոց լեզու և գրականություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ս. Քոչարյանը նշեց, որ աշակերտների հետ կազմել և մշակել են «Լուսատտիկ» նախագիծը:

Բնութագրությունը հասանալի չէ«Նախագծի շրջանակներում պետք է ստեղծենք գունագեղ ընթերցասրահ Ննգու միջնակարգ դպրոցի դասարաններից մեկում։ Նպատակն է հետաքրքրություն առաջացնել աշակերտների շրջանում, սեր արթնացնել դեպի գիրքը, ուսումը և ժամանակակից գրքերի միջոցով խթանել ընթերցանությունը: Նկատել եմ, որ թե՛ դպրոցում, թե՛ գյուղում շատ քիչ են գեղարվեստական գրքերը, աշակերտները ոչ մի հետաքրքրություն, զբաղմունք չունեն։ Որոշել եմ հետաքրքիրն ու օգտակարը համատեղել, այսինքն գունագեղ, պատկերազարդ գրքերի միջոցով, վառ պաստառներով նրանց մոտիվացնել, մղել ուսումնառության: Ընթերցասրահում կլինեն հատուկ աթոռներ, որոնց վրա կնստեն և կմոռանան, որ դպրոցում են, կզբաղվեն հաճելի ընթերցանությամբ: Նախ և առաջ դպրոցը կապահովվի անհրաժեշտ, ծրագրային գրքերով, որի բացը խստիվ երևում է, հետո կունենանք լեզվի, գրականության սենյակ, որ մինչև հիմա չունեինք, գրականության դասերը նման դասարանում ավելի հետաքրքիր կանցնեն», - նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ծրագիրը կոչել են «Լուսատտիկ», որովհետև ցանկանում են «լույսեր սփռել» իրենց շուրջը. գունեղ ու հետաքրքիր դարձնել աշակերտների կյանքը մի փոքրիկ ներմուծումով, ինչպես լուսատտիկն է իր լույսով լուսավորում «խավարը»։

  • Կիսվել: