շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Բորիս Ավագյանին

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Բորիս Ավագյանին

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։ 

Ըստ շրջանառվող լուրերի վերջինս ինքնասպանություն է գործել։ Տելեգրամյան ալիքների հաղորդմամբ՝ Ավագյանը փակվել է զուգարանում, որտեղ էլ ինքնասպան է եղել։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ստիպված են եղել դուռը բացել, որից հետո հայտնաբերել են նրա մարմինը։

Ավելի վաղ  հայտնի էր դարձել , որ Ավագյանը փախել էր դատարանից, որտեղ նրան պետք է խափանման միջոց ընտրեին ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի (ավելի քան 50 միլիոն դոլար) մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով։ Ավելի վաղ գործը կասեցվել է, քանի որ օգոստոսի 22-ին նա պայմանագիր է կնքել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հետ՝ «ՍՎՕ»-ին մասնակցելու համար, սակայն չէր կատարել պայմանավորվածությունը։

Նշենք, որ Հայաստանում ևս Բորիս Ավագյանը հետախուզվում էր սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։

Հավելենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ Ավագյանը գտնվում է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում և խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան:

  • Կիսվել: