Նիդերլանդներում լուսաբանել են Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը
Նիդերլանդական Nederlands Dagblad թերթն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացմանը: Այս մասին հայտնում է Инфотека24-ը:
Թերթը գրում է, որ հայ գիտնականները մտավախություն ունեն, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատվածներում ոչնչացնում է մշակութային և քրիստոնեական ժառանգությունը: Դա արդեն արվում է: Հայկական մշակութային ժառանգության հուշարձանները վերանվանվում են, որպեսզի հազարամյա վաղեմության գրությունները կեղծվեն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ կարգադրել էր ջնջել բոլոր հայկական գրությունները պատմական հուշարձաններից և եկեղեցիներից՝ Հադրութ կատարած այցի ընթացքում: ՀՀ ԱԳՆ բնորոշմամբ՝ այդպիսով Ալիևը հող է նախապատրաստում հերթական վանդալիզմի իրականացման համար: