շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ներքին գործերի նախարարությունը ծառայության է հրավիրվում

Ներքին գործերի նախարարությունը ծառայության է հրավիրվում

«Ինժեներ-ծրագրավորող»֊ի թափուր պաշտոն զբաղեցնելու նպատակով ծառայության են հրավիրվում մինչև 30 տարեկան արական սեռի քաղաքացիներ:

Այս մասին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ քաղաքացիները աշխատանքի ընդունվելու համար պետք է ունենան բարձրագույն կրթություն, անցած լինեն պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրաստակամությամբ ունակ լինեն կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

Նշենք, որ ցանկացողները, մանրամասն տեղեկությունների համար, կարող են դիմել Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության կադրերի բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 1-02 կամ (047) 94 – 61 – 02:

  • Կիսվել: