կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նարեկ Մկրտչյանն այցելել է Արցախից բռնի տեղահանված և ՀՀ խնամքի հաստատություններում ապրող տարեցներին

Նարեկ Մկրտչյանն այցելել է Արցախից բռնի տեղահանված և ՀՀ խնամքի հաստատություններում ապրող տարեցներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է ԼՂ-ից բռնի տեղահանված և այս պահին ՀՀ տարբեր խնամքի հաստատություններում ապրող տարեցներին։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
Նախարարը շփվել է տուն-ինտերնատների բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին՝ փաստաթղթերի վերականգնման, առողջապահական ծառայություններից օգտվելու և այլնի մասին։
 
Նախարար Մկրտչյանը ներկայացրել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված այս պահին գործող ծրագրերն ու միջոցառումները, որոնցից կարող են օգտվել նաև պետության խնամքի հաստատություններում բնակվող տարեցները։
 
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խնամքի տարբեր կենտրոններում խնամք և անհրաժեշտ ծառայություններ է մատուցում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 200 տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձի։

  • Կիսվել: