չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է զանգերի, միաժամանակ՝ նաև պատահարների թիվը. ԱԻՊԾ

Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է զանգերի, միաժամանակ՝ նաև պատահարների թիվը. ԱԻՊԾ

Հոկտեմբերի 24-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 394 զանգ, որոնց մեծ մասը՝ ճանաչողական բնույթի:

Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է զանգերի՝ միաժամանակ պատահարների թիվը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ հրդեհի վերաբերյալ գրանցված 7 կանչերին հրշեջ փրկարարներն արձագանքել և կատարել են համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Հրդեհները հիմնականում բռնկվել են չոր խոտածածկույթներում և աղբանոցներում:

Հաշվի առնելով, որ առաջիկայում սպասվում է ջերմաստիճանի նվազում, ԱԻ ծառայությունը բնակիչներին զգուշավորության կոչ է անում. Հետագա հրդեհային վտանգները կանխելու համար՝ լինել ուշադիր ջեռուցման համակարգերն ու էլեկտրական սարքավորումները գործարկելիս:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումը շուրջօրյա ծառայությամբ բնակչության կողքին է: Շաբաթվա բոլոր կենցաղային և տեխնածին բնույթի ահազանգերն օպերատիվ արձագանք են ստացել: Փրկարարները կատարել են փակված 6 դռան և 2 վերելակի բացում, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացու բուժհաստատության տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 3 ելք:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերն անցած շաբաթվա ընթացքում հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով կատարվել է 8 ելք: Հայտնաբերվել է 111696 միավոր ռազմամթերք, մեծ մասը՝ փոքր տրամաչափի: Հոկտեմբերի 30-ին ԱԻ ծառայությունը նշել է կազմավորման 30-րդ տարեդարձը և փրկարար ծառայողի մասնագիտական օրը:

Հանդիսավոր միջոցառմանը համակարգի մի խումբ ծառայողների Հանրապետության նախագահի հրամանագրով, ՆԳ նախարարի, Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների գործընկեր կառույցների ղեկավարների հրամաններով շնորհվել են պետական ու գերատեսչական մեդալներ, կոչումներ ու պարգևներ: ՆԳ նախարարությունը և ենթակա բոլոր կառույցներն ու կազմակերպությունները շարունակում են 24-ժամյա ծառայություն իրականացնել հանրապետության ողջ տարածքում:

  • Կիսվել: