կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նախիջևանիկը նոր խաղահրապարակ ունի

Նախիջևանիկը նոր խաղահրապարակ ունի

ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքում նոր խաղահրապարակ է կառուցվել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նախիջևանիկի համայնքապետ Սևակ Պետրոսյանը:

Возможно, это изображение (12 человек, люди стоят, воздушный шарик и на открытом воздухе)Возможно, это изображение (6 человек, ребенок, люди стоят, воздушный шарик и на открытом воздухе)Возможно, это изображение (10 человек, люди стоят и на открытом воздухе)

«Խաղահրապարակը կառուցվել է «Բարի Արցախ» խորագիրը կրող նախագծի շրջանակներում: Նախաձեռնությունը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներ Յակով Պետրոսյանին, Իննա Ավանեսյանին և Գայանե Դավթյանին է պատկանում։ Գյուղում նախադպրոցական տարիքի 25 երեխա ունենք. նրանք մանկապարտեզ չեն հաճախում, քանի որ շենքային պայմաններ չկան: Երեխաների ուրախությունը աննկարագրելի է, նրանց աշխուժությունը տարածվել է ամբողջ գյուղով մեկ»,-նշել է Ս. Պետրոսյանն ու շնորհակալություն հայտնել ռուսաստանաբնակ հայրենակիցներին նման գնահատելի քայլի համար:

Возможно, это изображение (12 человек, ребенок, люди сидят, люди стоят и на открытом воздухе)Возможно, это изображение (6 человек, ребенок, люди стоят и на открытом воздухе)

  • Կիսվել: