հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նախիջևանիկի դպրոցը վերանորոգման կարիք ունի. համայնքապետը խոսում է խնդիրներից ու առօրյայից

Նախիջևանիկի դպրոցը վերանորոգման կարիք ունի. համայնքապետը խոսում է խնդիրներից ու առօրյայից

ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղն ունի 257 բնակիչ. պատերազմից հետո բոլորն էլ վերադարձել են գյուղ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նախիջևանիկի համայնքապետ Սևակ Պետրոսյանը:

«Գյուղում վերաբնակեցվել է 2 ընտանիք: Դպրոցն ունի 94 աշակերտ: Գտնվում է անմխիթար վիճակում, ունենք դասասենյակների խնդիր: Մանկապարտեզ չունենք, բայց մանկապարտեզի ենթակա շուրջ 34 երեխա կա գյուղում: Համայնքում գործում է գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, որոնց շենքային պայմանները գտնվում են վատթար վիճակում: Գյուղամիջյան ճանապարհները նույնպես անմխիթար վիճակում են գտնվում։ Գործում է տրանսպորտ դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- նշեց Ս. Պետրոսյանը:

Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է՝ մինչ պատերազմը զբաղվում էին նռան մշակությամբ, սակայան շուրջ 172 հա վարելահող և այգի է մնացել թշնամու տիրապետության տակ։ Նրանք աշխատում են եղած այգիներում, մի մասն էլ զբաղվում է անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ:

  • Կիսվել: