երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախատեսվում է իրականացնել COVID-19 համավարակի դեմ պատվաստումներ ԱՀ համայնքներում՝ շարժական պատվաստումային բժշկական խմբերի միջոցով

Նախատեսվում է իրականացնել COVID-19 համավարակի դեմ պատվաստումներ ԱՀ համայնքներում՝ շարժական պատվաստումային բժշկական խմբերի միջոցով

ԱՀ առողջապահության նախարարության և ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել COVID-19 համավարակի դեմ պատվաստումներ ԱՀ համայնքներում՝ շարժական պատվաստումային բժշկական խմբերի միջոցով: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ առողջապահության նախարարությունից։ 
 
Հունվարի 15-ին պատվաստումները իրականացվելու են հետևյալ համայնքներում՝ Խնձրիստան-10:00-12:00
Հիլիս- 12:30-13:30 Խաչեն-14:30-15:30
Ծաղկաշատ-16:00-17:00
Հունվարի 16-ին պատվաստումները իրականացվելու են հետևյալ համայնքներում՝
Պատարա-10:00-13:00
Խանցք- 14:00-15:00
Խաչեն-15:30-17:00
Իրազեկում և հորդորում ենք նշված համայնքների բնակիչներին ցուցաբերել ակտիվություն և պատվաստման համար նշված ժամերին ներկայանալ շարժական կայաններ՝ անձնագրով:
 
 
 

  • Կիսվել: